ԱԽԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ

ՊՄՊ Արարատի մարզային ծառայությունը, ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի հետ համատեղ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մշակույթի տանը անցկացրել է «Հարատևող հիշողություն. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրություն: Այն ներկայացնում է Ս. Խաչի պատմաճարտարապետական նկարագրի վաղ շրջանի դրսևորումները. Արևմտյան Հայաստանի քարտեզը, արխիվային հին լուսանկարներ, Ս. Խաչը` մինչև վերականգնումը և դրանից հետո, եկեղեցու մանրանկարչությունը, որմնանկարները, հուշարձանի շրջակա կառույցների լուսանկարներ։

Ցուցահանդեսը դիտել են Արարատի մարզպետարանի մշակույթի տան «Կարատե-դո» մարզաձևի խմբակի սաները, մարզիչներ, մարզային ծառայության աշխատակիցներ: Ցուցադրության ավարտին մարզային ծառայության գիտաշխատող Օնիկ Ենոքյանը խոսել է Արարատի մարզի պատմաճարտարապետական ժառանգության մասին, անդրադարձել հուշարձանների պահպանության խնդիրներին։ «Հարատևող հիշողություն. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» խորագրով ցուցադրությունը մարզկենտրոն Արտաշատում կշարունակվի մինչև հունիսի 19-ը, այնուհետև` կտեղափոխվի Վեդի քաղաքի մշակույթի տուն:

2017-06-20T16:29:53+00:00 15 / 06 / 2017|Լրահոս, Նորություններ|