ՀԱՄԵՐԳ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուների սովորական օրն արտասովոր ու հիշարժան դարձնելու միտումով հուլիսի 3-ին ժամը 12:00-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կթևածի ռազմահայրենասիրական տրամադրութուն։

Օրվա տարբեր ժամերին հուշարձանի տարածքում ելույթ կունենան «Մուշ» երգի ստուդիայի սաները։ Նրանք հանդես կգան «Հայաստան», «Վերցուք տղեք հրացան», «Շիրխանի», «Ախպերս ու ես», «Նոր պար», «Երևան» և այլ կատարումներով։