ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պատասխանատուները հուշարձանների տարածքներում պարբերապար էքսկուրսիաներ և բաց դասեր են կազմակերպում՝ ակտիվ հանգստի սիրահար ճամբարականների համար։ Համագործակցելով ճամբարային ակտիվ հանգսիտը նախաձեռնած «Rafael» NGO բարգործական կազմակերպության հետ, այս տարի մարզային ծառայության պատասխանատուները նախ բաց դաս են անցկացրել ճամբարի դահլիճում, ապա հուշարձանների տարածքներում: Ներկայացվել են մարզի հուշարձանները, անդրադարձել է եղել պատմական տեղեկություններին ու դրանց հետ կապված հետաքրքիր պատմություններին։ ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Վարդան Միրզոյանը խոսել է հուշարձանների պահպանության խնդիրների մասին և հորդորել ակտիվ լինել այդ գործում։

Լոռու մարզի հուշարձանների մասին ընդգրկուն դասախոսությամբ է հանդես եկել տարածաշրջանի հուշարձանների պահպանության գործում երկարամյա փորձ ունեցող Արմեն Գերյանը։ Նա խոսել է դրանց նշանակության մասին, առանձնացրել առավել հայտնի հուշարձանները, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հուշարձանների ցանկում գտնվող Սանահինի և Հաղպատի վանական համալիրները։

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանն էլ անդրադարձել է Չիչխանավանքի, Տորմակ (Տորմակադուռ) եկեղեցիներին: Ճամբարականներն այցելել են նաև հուշարձանների տարածքներ (Գյուլագարակի բնության հուշարձան՝ «Դենդրոպարկ» բուսաբանական այգում), հիացել հազվագյուտ ծառատեսակներով և ծաղկած պարտեզներով: Երեխաները լուծել են ՊՈԱԿ-ի կողմից հրատարակված հայկական ճարտարապետության գոհարների պատկերներով գլուխկոտրուկների խնդիրը:

2017-07-20T10:16:48+00:00 19 / 07 / 2017|Լրահոս, Նորություններ|