ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱՊԱՀՊԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության և «Կենաց Ծառ» բնապահպանական հասարարկական կազմակերպության նախաձեռնությամբ, Վեդի քաղաքի Մշակույթի տանը հանդիպում է անցկացվել բնապահպանական ակումբի (Վեդի քաղաքի և հարևան համայնքների) պատանիների հետ:

Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը ողջունելով նրանց հետաքրքրությունը հայկական բնաշխարհի ու մշակույթի հանդեպ` պատմել է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում սփռված հուշարձանների մասին: Լուսապատկերային ցուցադրությամբ երիտասարդներին ներկայացվել են նաև մարզի առավել հայտնի վեց հուշարձանները, որի ավարտին ակումբի անդամները բազմաբովանդակ հարցեր են ուղղել մարզային ծառայության աշխատակիցներին:

Առաջիկա օրերին պատանիների համար էքսկուրսիա կկազմակերպվի Ուրցաձոր համայնքում հաշվառված «Տափի Բերդ» ամրոց հուշարձանի տարածք:

2017-09-05T12:57:25+00:00 24 / 07 / 2017|Լրահոս, Նորություններ|