ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցում գործող ամառային ճամբարի մասնակիցների համար կրթական-ուսուցողական միջոցառում էին նախաձեռնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության ու Հ.Յ.Դ. Բյուրոյի երիտասարդական գրասենյակի «Զավարյան» ուսանողական միության պատասխանատուները:

«Միասին բացահայտենք մեր մշակութային արժեքները» կրթական նախագծի շրջանակում ճամբարականների համար կազմակերպվել էր ցուցադրություն և զեկուցում` նվիրված Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձաններին, դրանց պահպանությանն ու հանրահռչակմանը:

ՊՄՊ մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը պատմել է մարզի մի շարք հուշարձանների մասին, խոսել նրանց պատմական ու ճարտարապետական կարևոր նշանակության մասին:

Միջոցառման ավարտին ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները առավել ակտիվ ճամբարականներին հուշարձանների մասին պատմող գրականություն, իսկ ճամբարի պատասխանատուներին` «Գլաձորի համալսարան» փաստավավերագրական տեսաֆիլմն են նվիրել:

2017-07-28T17:56:28+00:00 28 / 07 / 2017|Լրահոս, Նորություններ|