«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ԿԻՆՈԴՏԻՄԱՆԸ «ՕՍԿԱՐ»-Ի ԱՐԺԱՆԱՑԱԾ ՖԻԼՄ ԷՐ

«Զվարթնոց»-ի բացօթյա կինոսարահում երեկ հետաքրքիր ու գեղեցիկ ֆիլմի ցուցադրություն էր: Հռչակավոր երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործական կյանքի մասին պատմող կինոնկարը, միաժամանակ ներկայացնում էր ոչ պակաս տաղանդավոր երգահան Անտոնիո Սալիերիի անձնական դժբախտությունը: «Օսկար»-ի արժանացած ֆիլմը արգելոց-թանգարանի այցելուները մեծ հետաքրքությամբ դիտեցին:

Հաշվի առնելով նաև մեր հայրենակիցների կարծիքները` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը հետագայում էլ կինոդիտումներին կներկայացնի ոչ միայն հայրենական, այլև` համաշխարհային ֆիլմարտադրության լավագույն կինոժապավենները:

Մշակութային կյանքի աշխուժացմանը, հուշարձանների հանրահռչակմանը միտված այս նախաձեռնությունը իր այցելուներին խոստանում է նորանոր ու հետաքրքիր այլ գաղափարների իրականացում: