«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԿԲԵՄԱԿԱՆԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ

Օգոստոսի 10-ին, ժամը 19.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում հարսանեկան արարողություն է նախատեսված: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնած յուրօրինակ միջոցառումը հայկական հարսանիքի բեմականացում է` իր բոլոր ավանդույթներով:

Հայկական տարազներով հարս ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը կներկայացնեն ավանդական հայկական հարսանիքի ինչ-որ տեղ նաև մոռացված տարրերը:

Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի հայկական մոտիվներով` գորգեր, կճուճներ, կհնչի հայկական ավանդական երգ, երաժշտություն`զուռնա-դհոլով:

Միջոցառմանը իրենց կատարումներով մեծ շուք կհաղորդեն «Կարին» (գեղ. ղեկավար` Գ. Գինոսյան) ազգագրական երգի-պարի համույթը, «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլը (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան), «Զվարթնոց» կվարտետը (գեղ. ղեկավար` Տ. Կոնինյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան):

Տոնական միջավայրի անմիջական մասնակիցը կդառնան նաև «Զվարթնոց» արգելոց-թանգարանի այցելուները:

Միջոցառման բեմադրող ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը:

Տոմսերի համար խնդրում ենք զանգել 010- 58-74-25, 093-19-96-67 հեռախոսահամարներով:

2017-08-21T10:55:31+00:00 08 / 08 / 2017|Լրահոս, Նորություններ|