ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ «ԳԱՌՆԻԻ» ԿԻՆՈՍՐԱՀՈՒՄ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ

Ուրբաթ օրը` օգոստոսի 18-ին, ժամը 20:30 -ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահի մեծ էկրանին կցուցադրվի «Աստվածները երևի խենթացել են» ամերիկյան ֆիլմարտադրության կատակերգությունը:

Մեկ ժամից ավելի տևողությամբ կինոնկարը ներկայացնում է հեռավոր աֆրիկյան ցեղերից մեկի՝ բուշմենների կյանքը 1980-ականներին և նրանց առնչությունը ժամանակակից քաղաքակրթությանը:

2017-09-06T16:08:10+00:00 15 / 08 / 2017|Լրահոս, Նորություններ|