«ԳԱՌՆԻԻ» ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԴԻՏԵՑԻՆ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահում ամերիկյան կատակերգություն էր:  1980-ականներին նկարահանված  «Աստվածները երևի խենթացել են»  ֆիլմը  յուրօրինակ  մոտեցմամբ ու  սուր  հումորով ներկայացնում է  ժամանակակից քաղաքակրթությունը և աֆրիկյան  ցեղերից  մեկի` բուշմենների, կենցաղը:  Ֆիլմում  երկու  քաղաքակրթությունների  մեկտեղումն է, երբեմն իրարարմերժ ու հակասական  պատկերացումներով  շփումը, անելանելի իրավիճակներում  հարցերի  տարօրինակ լուծումները: Ֆիլմի  գաղափական հիմքը  մարդն  է` գոյատևման  իր պատկերացումներով,  սկզբունքներով, համոզմունքներով:

«Գառնի» պատմամշակութային  արգելոց-թանգարանի այցելուները  մեծ ոգևորությամբ  դիտեցին կինոկատակերգությունը:

2017-08-26T20:35:29+00:00 21 / 08 / 2017|Լրահոս, Նորություններ|