ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱՐԴՎԵԼ Է ՆԱԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1980-ականներին Միացյալ Նահանգներում նկարահանված  «Աստվածները երևի խենթացել  են»  ֆիլմն այսօր էլ չի կորցրել  իր արդիականությունը:  Սուր ու գեղեցիկ հումոր, ռեժիսորական շքեղ մատուցմամբ ներկայացված սյուժե, որի հիմքում մարդկային հարաբերություններն են, սկզբունքները,  համոզմունքը, հավատը առ Աստված:

ՊՈԱԿ-ի տնօրենության նախաձեռնության նպատակը երիտասարդ սերնդին հաղորդակից  դարձնելն է արտասահմանյան ֆիլմարտադրության շարքում ռետրո ժանրի այս գեղեցիկ ու գրագետ ֆիլմին, որը ցավոք համացանցի ներկա հնարավորության  ֆոնին մոռացության է մատնվել:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրված կատակերգությունը մեծ ոգևորությամբ են դիտել նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուները:

 

 

 

2017-08-30T14:49:37+00:00 28 / 08 / 2017|Լրահոս, Նորություններ|