«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ «ՖԱՆՏՈՑԻ» ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է  ներկայացնել  համաշխարհային կինոարտադրության բարձրարժեք ֆիլմեր, որոնք միտված են երիտասարդ սերնդի բարոյահոգեբանական դաստիարակությանը:

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին համաշխարհային կինոյի սիրահարներին հրավիրում ենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` բացօթյա կինոսրահում դիտելու իտալացի թատրոնի ու կինոյի դերասան, կատակերգու, ռեժիսոր  Պաոլո Վիլաջիոյի «Ֆանտոցի» պատմվածքների ժողովածուի հիման վրա 1975 թ. էկրանավորված «Ֆանտոցի» կինոկատակերգությունը:

«Ֆանտոցին» ժամանակին մեծ մասսայականություն է վայելել Արևելյան Եվրոպայում, ԽՍՀՄ-ում և մեծ ճանաչում է բերել Պ. Վիլաջոյին: Այն արժանացել է Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո», «Արծաթե ժապավեն» և «Ոսկե առյուծ» մրցանակներին: Ընդհանուր առմամբ նկարահանվել է Ֆանտոցիի մասին պատմող 10 ֆիլմ:

2017-09-01T15:32:03+00:00 31 / 08 / 2017|Լրահոս, Նորություններ|