«ՇՐՋԱՅՑԵՐ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ». Վ. ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայությունն  ուշադրության կենտրոնում  է պահում  «Հյուսիս-հարավ» մայրուղու  հարևանությամբ  գտնվող  շուրջ  30  պատմամշակութային  հուշարձանների պահպանության  խնդիրը:

Մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանի փոխանցմամբ մինչ  օրս  հուշարձանի  վնասման  կամ պահպանական գոտու խախտման  դեպք  չի արձանագրվել` բացառությամբ  մեկի: Մայրուղու շինարարարությունը  իրականացնող  կազմակերպությունը ճանապարհի  շինարարության համար  օգտագործելու նպատակով քանդել  էր  Լանջիկ  գյուղի հարակից  բլրի  հողաշերտի մի հատվածը, որը կարող էր վտանգել բլրի մյուս հատվածում գտնվող «Փարաքար» դամբարանադաշտի անխաթարությունը: Վալերիկ Նազարեթյանի  խոսքով  անմիջապես   զգուշացրել են համայնքի ղեկավարին, շինարարական ընկերության պատասխանատուներին և խնդիրը  կարգավորվել  է:

Մարզային ծառայության պատասխանատուները, հուշարձանների պահպանության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով, համագործակցում  են  մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման  մարմինների  հետ:

«Համայնքների  ղեկավարներն  իրազեկված են, որ հուշարձանների պահպանական գոտիներում պատմամշակութային նշանակության հողերի օտարման, վարձակալման,  հողատարածքներում շինարարական, գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ իրականացնելիս  պետք է նախապես տեղեկացնեն  լիազոր  մարմնին` ստանալու  նրա համաձայնությունն  ու թուլտվությունը», – նշել է Վ. Նազարեթյանը:

«Մշակութային Գյումրին առաջիկայում նորովի կներկայանա», -ասում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը` վկայակոչելով  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը: ՊՄՊ մարզային ծառայության պետը համոզված է, որ Ռուսաթավելի փողոցի նորոգումից  հետո Գյումրի այցելող յուրաքանչյուր ոք կզգա մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի շունչը:

2017-09-20T14:56:27+00:00 14 / 09 / 2017|Լրահոս, Նորություններ|