«ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ԿԻՆՈԴԻՏՄԱՆԸ «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ՖԻԼՄՆ Է

Այսօր` սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին հրավիրում ենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` բացօթյա կինոդիտման: Մեծ էկրանին այս անգամ հայկական ֆիլմարտադրության ոսկե ֆոնդի լավագույն ժապավաններից «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարն է:

Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա  ռեժիսոր  Հենրիկ Մալյանի 1969 թ. նկարահանած ֆիմում դերասանական փայլուն կատարումներով հանդես են եկել հայ  կինոյի ամենավառ անունները` Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արմեն Այվազյանը, Արտավազդ Փելեշյանը, Գալյա Նովենցը:

2017-09-20T12:52:01+00:00 15 / 09 / 2017|Լրահոս, Նորություններ|