ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին անցկացված  համաքաղաքային  շաբաթօրյակին միացել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Շաբաթօրյակը ևս մեկ առիթ է սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու  պատմամշակութային հուշարձանների տարածքներում։ ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով մաքրվել են «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները։

 

 

2017-09-20T12:55:01+00:00 16 / 09 / 2017|Լրահոս, Նորություններ|