ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԲԱՑՎԻ

Սեպտեմբերի  28-ին, ժամը 17:00-ին  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում  կբացվի`հայ-լեհական հնագիտական միջազգային արշավախմբի լեհական կողմի կազմակերպած և ոլորտին վերաբերող` «Լեհերը Մետքասի ճանապարհին. հետազոտողներ, բացահայտողներ, լրագրողներ» խորագիրը  կրող  ժամանակավոր  ցուցադրություն:

Այն իրենց ներկայությամբ կպատվեն  Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով  փոխնախարար  Բարտոշ  Չիխոցկին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արևելյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին,  Հարավային Կովկասի հարցերով բաժնի պետ Պիոտր Կոնովրոցկին  և Երևանում  Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ:

Նրանք  կծանոթանան նաև հայ-լեհական արշավախմբի կողմից այս օրերին  Մեծամորի  հնավայրում  իրականացվող  հնագիտական պեղումների աշխատանքներին: