ԱՐՇԱՎ ՀԱՎՈՒՑ ԹԱՌ, «ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ» ԵՎ ԳԱՌՆՈՒ ԿԱՄՈՒՐՋ

«Ժառանգությունը և բնությունը»  խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակներում «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի նախաձեռնությամբ արշավ է կազմակերպվել  Միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից  Հավուց թառ վանական համալիրի, բնության ստեղծած անկրկնելի հուշարձաններից  մեկի՝ «Քարերի սիմֆոնիա»-ի և 10-13-րդ դարերում կառուցված Գառնիի կամրջի տարածքներ։ Արշավին մասնակցել են Գառնի համայնքի 2-րդ ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ: Նրանց ուղեկցել են արգելոց-թանգարանի աշխատակիցներն ու դպրոցի ուսուցիչները:

Հավուց թառի տարածքում դպրոցականները ծանոթացել են վանական համալիրի ենթահուշարձաններին, նրա երբեմնի ունեցած կրթական ու հոգևոր մեծ նշանակությանը։

«Քարերի սիմֆոնիա»-ն ներկայացվել է որպես բնության անձեռակերտ հուշարձան, որը հաճախ ընկալվում է իբրեև մարդու ճարտարապետական մտքի թռիչք, դպրոցականների բոլոր հարցերը վերաբերել են բնական հուշարձանի քարերի հետաքրքիր ձևին ու դասավորությանը։

Պատանիներին ծանոթացրել են նաև դարեր առաջ կառուցված Գառնու կամրջի երբեմնի կարևոր դերակատարությանը. այն ժամանակին կարճ ճանապարհով կապել է Սյունյաց աշխարհն ու Արարատյան դաշտը։