«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՏՊՈՒՄՆԵՐ

«Եվրոպական ժառանգության օրեր»-ի  շրջանակում «Բնությունը միշտ գեղեցիկ է» խորագրով ցուցահանդես է բացվել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում։ Ներկայացվել են կերպարվեստի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակների հայտնի աշխատանքների արտատպումներ։  «Բնությունը միշտ գեղեցիկ է»  ցուցադրության մեջ ընդգրկվել են Վինսենթ վան Գոգի, Կլոդ Մոնեի, Իվան Շիշկինի, Իլյա Ռեպինի, Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի և չինական գեղանկարչության հրաշալի բնապատկերներ, որոնց հեղինակները  ոչ միայն ընդգծել ու հավերժացրել են բնության ստեղծած անկրկնելի «կտավները», այլև ի ցույց դրել մարդու անքակտելի կապն այդ բնության հետ։

Ներկայացված աշխատանքները դիտել են բազմաթիվ դպրոցականներ` հնարավորություն ունենալով ծանոթանալու գեղանկարչության  համաշխարհային գլուխգործոցներին:

Ցուցադրությունը  դիտել են նաև օտաերկրացի զբոսաշրջիկներ։