ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՀՀ  կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 21-ին Երևանում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Իր պահպանության տակ գտնվող հուշարձանների տարածքներում պարբերաբար իրականացվող սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքները չխանգարեցին ՊՈԱԿ-ի աշխատակիցներին  միանալու   համաքաղաքային միջոցառմանը:

Բարեկարգվել ու մարքվել են ՊՈԱԿ-ի վարչական շենքի  հարակից տարածքը, «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները:

 

2017-10-25T16:44:25+00:00 21 / 10 / 2017|Լրահոս|