ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՀՀ  Կառավարության  «Մաքուր  Հայաստան» ծրագրի  շրջանակներում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի հուշարձանների տարածքներում։

ՊՄՊ  Կոտայքի  մարզային  ծառայությունը, համագործակցելով  ՏԻ մարմինների և մի շարք կրթօջախների հետ, սանիտարական մաքրման աշխատանքներ է իրականացրել մարզի 9 հուշարձանների՝ մասնավորապես. «Հուշարձան  նվիրված  Հաճընի 1920թ. ինքնապաշտպանությանը»,  «Չարենցի  կամար», «Վերածնունդ», «Պողոս-Պետրոս»  եկեղեցական  համալիր, «Եկեղեցի  Սբ. Հովհաննես» հուշարձանների և  Արցախյան  պատերազմի  զոհվածների  գերեզմանոցի տարածքներում։ Մաքրման ու բարեկարգման աշխատաքներին մասնակցել են մարզային ծառայության պետն ու աշխատակիցները։

Շաբաթօրյակին սանմաքրման և բարեկարգման աշխատաքներ են իրականացվել նաև  Արարատի մարզի հուշարձանների տարածքներում։ Մարզային  ծառայության աշխատակիցների ջանքերով մաքրվել են «Քաղաքատեղի Դվին» հանրապետական նշանակության հուշարձանն ու  հարակից տարածքը, Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքների և հինգ համայնքների ԵԱԶ հուշարձանների տարածքները:  Հնավայր Դվինի տարածք են այցելել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակիցներ և շատ այլ քաղաքացիներ: Արարատի ԵԱԶ հուշարձանի տարածքում սանմաքրման և բարեկարգման աշխատանքներից բացի իրականացվել է նաև ծառատունկ, որին մասնակցել են  համայնքի ղեկավար Հայկ Հայկյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Արագածոտնի մարզային ծառայության նախաձեռնությամբ նունպես համապետական շաբաթօրյակին մաքրվել են մի շարք հուշարձանների տարածքները՝ Կարմրավոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիների, «Կաթողիկե» եկեղեցական համալիրի և այլն։ Սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են մարզային ծառայության աշխատակիցներ, յոթ տասնյակից ավելի դպրոցականներ:

2017-10-24T15:13:56+00:00 23 / 10 / 2017|Լրահոս, Նորություններ, Նորություններ, Նորություններ|Comments Off on ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՄԱՐԶԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ