ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՄԵՂՐԻԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ, Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպվել է ճանաչողական էքսկուրսիա Մեղրի քաղաքի հուշարձանների տարածքներ։ Մինչ այդ, մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը աշակերտներին ներկայացրել է 19-20-րդ դարերով  թվագրվող ազգագրական  մի  հավաքածու, որը պատմում է Մեղրի քաղաքի  պատմական անցյալի մասին։ Ն․ Հայրապետյանը խոսել է Մեղրիի ճարտարապետական կառուցվածքի,  հայ ազատագրական շարժման մեղրեցի գործիչների, քաղաքի կենցաղի մասին:

Ճանաչողական էքսկուրսիան շարունակվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, որտեղ խմբին միացել է հոգևոր սպասավոր Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը: Նա խոսել է եկեղեցական որմնանկարչության պատմության ու եկեղեցական տոների մասին։

Դպրոցականները եղել են նաև քաղաքի հյուսիս արևմտյան մասում գտնվող ու  արժեքավոր որմնանկարներով հարուստ սուրբ Հովհաննես /Մեղրու վանք/  եկեղեցում: Նրանք ծանոթացել են 18-րդ դարով թվագրվող հուշարձանի պատմությանը, տարածքում իրականացված հնագիտական պեղումներին։

2017-11-10T10:51:39+00:00 07 / 11 / 2017|Լրահոս|