ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ԻՆ

ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և հուշարձանների վերականգման գործընթացում  ներգրավված պատասխանատուների  հետ  պատմամշակութային հուշարձան  համարվող  Գոշավանք վանական համալիրի տարածք է այցելել նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը։

Տեղում ծանոթանալով հուշարձանի գլխավոր՝ Ս.Աստվածածին եկեղեցու տանիքի վերականգնման աշխատանքներին և վանական համալիրի պահպանության խնդիրներին՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանին հանձնարարել է մարզային կառույցների, մասնաճյուղ արգելոցների ու արգելոց-թանգարանների միջոցով ստեղծել երիտասարդ կամավորների  խմբեր,  ովքեր հատուկ եղանակով կմաքրեն և կհեռացնեն հուշարձանների պատերին, տանիքներին, գմբեթներին աճած բուսածածկը` պահպանելով հուշարձանի անխաթարությունը:

2017-12-06T15:20:36+00:00 20 / 11 / 2017|Լրահոս|