ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  օպերատիվ արձագանքման բաժինը, ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ,  իրականացրել է մշտադիտարկում մարզի՝ պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների տարածքներում։ Ուսումնասիրվել է  7  հուշարձան` Կարենիս համայնքի Կարենիս վանական համալիրը և V դարում կառուցված միանավ բազիլիկ եկեղեցին, Արզական համայնքի Սբ. Գևորգ և Սբ. Աստվածածին եկեղեցիները և վանական համալիր Նեղուցի վանքը, Պտղնի համայնքի Պտղնավանք և Առինջ համայնքի գերեզմանոց հուշարձանները:

Արձանագրվել  են  հուշարձանների  վնասված և փլուզման ենթակա հատվածները ։ Մշտադիտարկման արդյունքում փաստվել է, որ 2017թ. ընթացքում այդ հուշարձանները վտանգվածության առումով էական փոփոխությունների չեն ենթարկվել և 2016 թ. արձանագրված իրավիճակը պահապանվում է ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող մյուս վտանգված հուշարձանների տարածքներում ևս կանցկացվի մշտադիտարկում։

 

2017-12-06T15:30:02+00:00 22 / 11 / 2017|Լրահոս, Նորություններ|Comments Off on ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ