ԽՈՏԱԾԱԾԿԻՑ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Հուշարձանների տանիքներն ու պատերը բուսածածկից մաքրելու գործին են լծվել նաև ՀՀ Սյունիքի մարզում։ ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետ Արամ Դավթյանի գլխավորությամբ աշխատակիցներն արդեն մաքրել են  Անտառաշատ համայնքի Սուրբ Հռիփսիմե, Գետաթաղ համայնքի Սուրբ Աստվածածին,  Հալիձոր համայնքի 17-րդ դարի մատուռի, Տաթև համայնքի Տաթևի մեծ անապատ վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Շրվենանց համայնքի 19-րդ դարի երկու եկեղեցիների տանիքներն  ու պատերը։

Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում մարզային ծառայության աշխատակիցները կշարունակեն ավելորդ բուսածածկից մաքրել տարածաշրջանի մյուս հուշարձանների պատերն ու տանիքները։

2017-11-30T13:11:20+00:00 30 / 11 / 2017|Լրահոս, Նորություններ|