ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԿՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՄԱՔՐՎԵԼ Է ԲՈՒՍԱԾԱԾԿԻՑ

ՊՈԱԿ-ի տնօրենի  2017 թ. նոյեմբերի 20-ի` եկեղեցիների, մատուռների, վանական համալիրների պատերին, տանիքներին և գմբեթներին աճած բուսածածկույթը հեռացնելու, մաքրելու  վերաբերյալ  հանձնարարականը կատարել է նաև ՊՄՊ Երևանի մարզային ծառայությունը:

Մասնավորապես` մարզային ծառայության աշխատակիցները մաքրել են Ավան համայնքում հաշվառված 17-19 –րդ դարերի Սբ. Աստվածածին (Ավանի ծխական ) և  5-6-րդ դարերի Սբ.  Հովհաննես խոնարհված եկեղեցիների պատերին  աճած և  չորացած բարձր խոտածածկը,  բարեկարգել  են հուշարձանների տարածքները:

 

 

 

 

2017-12-06T14:44:35+00:00 30 / 11 / 2017|Լրահոս, Նորություններ|