ԲՈՒՍԱԾԱԾԿԻՑ ՄԱՔՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Տավուշի մարզի հուշարձանները ևս մաքրվել են բուսածածկից։ ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների և  Գանձաքարի միջնակարգ դպրոցի աշակերտների ջանքերով մաքրվել են Գանձաքար համայնքի 19-րդ դարի եկեղեցու պատերի և տանիքի խոտածածկը, կտրվել են հուշարձանին կից աճած ծառերը, բարեկարգվել տարածքը։

Այնուհետև Տավուշի մարզային ծառայության պետ Արկադի Դովլաթբեկյանը պատանիներին ներկայացրել է մարզի հուշարձանները, անդրադարձել Գանձաքարի եկեղեցու հիմնադրմանը, խոսել հուշարձանների  պահպանության խնդիրների մասին և հորդորել ուշադիր լինել մեր մշակութային ժառանգության նկտամամբ՝ հիշեցնելով, որ հուշարձանների պահպանությամբ պետք է մտահոգ լինի մեզնից յուրաքանչյուրը։  Ապա` մարզային ծառայության պետը կրթօջախի տնօրենին կոչ է արել մարզային ծառայության հետ գործակցությունը դարձնել ավանդական։

Ավարտին մասնակիցներն ստացել են շնորհակալագրեր և միջոցառման խորհրդին համահունչ հատուկ պատրաստված շարֆեր։

 

2017-12-04T14:20:32+00:00 04 / 12 / 2017|Լրահոս, Նորություններ|