ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍԻՍԻԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի ցուցասրահում բացվել է «Հետադարձ հայացք» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Սյունիքի և Արևմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանների լոսանկարներ:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի  մասնաճյուղի վարիչ Ա. Մուրադյանը, Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի ֆոնդապահ Ա. Սարգսյանը և ՊՄՊ մարզային ծառայության պետ Արամ Դավթյանը: Վերջինս իր ելույթում կարևորել է հատկապես պատմամշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման  ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Լուսանկարներում պատկերված Սյունիքի հուշարձանների մասին իրենց գիտելիքներն են ներկայացրել Սիսիանի պետական քոլեջի ուսանողները:

Ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ։

 

2017-12-13T16:19:18+00:00 04 / 12 / 2017|Լրահոս, Նորություններ|