ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԲՈՒՍԱԾԱԾԿՈՒՅԹԻՑ

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները ևս ձեռնամուխ են եղել մարզի հուշարձանների տանիքներին ու պատերին աճած բուսածածկույթի մաքրման աշխատանքներին։ Մարզային ծառայության պետ Մելանյա  Դովլաթյանի գլխավորությամբ  Գնդևազի և Հոստունի բազիլիկ, Ելփինի, Եղեգիսի Ս. Աստվածածին, Հերհերի Ս. Գևորգ, Շատին գյուղի եկեղեցիների, ինչպես նաև  Թանահատի վանական համալիրի («Գլաձորի համալսարան » պատմամշակութային արգելոց-թանգարան)  բուսածածկույթի մաքրման աշխատանքներին մասնակցել են դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, մանկավարժներ, մարզային ծառայության, «Գլաձորի համալսարան » պատմամշակութային արգելոց-թանգարանի և համայնքապետարանների աշխատակիցներ։

Հուշարձանները և դրանց տարածքը բուսածածկույթից մաքրելու կարևոր նախաձեռնությանը միացել է նաև Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը: