ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՎԻՐՅԱԼ ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի և ՀՊՄՀ նախաձեռնությամբ  դեկտեմբերի 27-ին, ժամը 10։00-ին  ՀՊՄՀ  կուլտուրայի ֆակուլտետում կմեկնարկի հայոց պատմության ու մշակույթի նվիրյալներից  մեկի՝ Լավրենտի Բարսեղյանի  ծննդյան 80-ամյակին  նվիրված միջոցառումը։  Նախ` ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետում կբացվի պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանի անվան կաբինետ-լսարան, ապա` նույն բուհի թանգարանում  (Տիգրան Մեծի 17, Հայոց պատմության ֆակուլտետ, երկրորդ հարկ), ժամը 11:00-ին,  կներկայացվի ժամանակավոր ցուցադրություն, որում ընդգրկված են Լ Բարսեղյանի լուսանկարներն ու անձնական իրերը։ Ժամը 12:00-ին  նիստերի  դահլիճում կմեկնարկի «Հայոց պատմության ու մշակույթի նվիրյալը» խորագիրը կրող գիտաժողովը: Զեկույցներով հանդես կգան Լավրենտի Բարսեղյանի ուսանողական ընկերները, նաև նրանք, ովքեր մասնագիտական առաջին փորձառությունը ստացել են կարկառուն գիտնականից։  Զեկուցողների շարքում են ՀՀ ԱԳՆ մշակույթի և հումանիտար համագործակցության վարչության խորհրդական Արամ Գրիգորյանը,  ՀՀ ԿԳՆ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար մասնագետ, պ.գ.թ. Սեդա  Դևեջյանը, հնագետ Ֆրինա Բաբայանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ ֆոնդային աշխատանքների գծով տեղակալ Լիաննա Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարարի  խորհրդական Սերժիկ Առաքելյանը, Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, ազգագրագետ , պ.գ.թ. Սվետլանա Պողոսյանը և այլք։

Անվանի գիտնականի ջանքերով 1988 թ. կազմավորվել է Արգելոց-թանգարանների միացյալ դիրեկցիան, որի իրավահաջորդը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն է։ Լ. Բարսեղյանը նաև ղեկավարել է Զվարթնոց և Գառնի տաճարների, Էրեբունի ամրոցի  վերականգնման  աշխատանքները: Նրա նախաձեռնությամբ է նորոգվել Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։  1988-1991 թթ.-ին եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և  օգտագործման գլխավոր վարչության պետ, իսկ 1992-1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ: Լ.Բարսեղյանը եղել է մի շարք թանգարանների, այդ թվում Ցեղասպանության և Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական  թանագարանների տնօրեն։  Նա ﬕ շարք գիտական ցուցադրությունների հեղինակ է։ 2002 թվականին արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ﬕջազգային հիմնադրաﬕ ոսկե հուշաﬔդալին, իսկ 2003 թվականին` ՀՀ «Մովսես Խորենացի» ﬔդալին:

2018-01-17T11:16:47+00:00 22 / 12 / 2017|Լրահոս|