ԵՐԿՈՒ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԵՐ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն անցնող տարին ամփոփում է նաև գնահատելով ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքները: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով` մշակույթի բնագավառում  նշանակալի ավանդի, անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության կապակցությամբ, ոսկե մեդալով են պարգևատրվել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` ֆոնդային աշխատանքների գծով տեղակալ Լիաննա Գևորգյանը և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների 10-ից ավելի աշխատակիցներ աշխատանքային պարտականությունները պատշաճ և բարեխղճորեն կատարելու համար արժանացել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվոգրերի:

 

 

 

 

2017-12-28T14:55:57+00:00 28 / 12 / 2017|Լրահոս|