ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԿՆՇՎԻ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

Փետրվարի 13-ին,  ժամը  17:00-ին  «Գառնի»  պատմամշակութային  արգելոց-թանգարանում  մեծ  հանդիսությամբ  կնշվի  Հայ Առաքելական  եկեղեցու  տերունական  տոներից   մեկը` Տյառնընդառաջը:  Այն  կսկսվի  Գառնի համայնքի Սուրբ Խաչ  եկեղեցուց:  Ժամերգությունից  հետո  ճրագը,  ազգային  երգ  ու  պարի հնչյունների ուղեկցությամբ  կտարվի  «Գառնի» արգելոց-թանգարան,  որտեղ  էլ  կվառվի  ծիսական  խարույկն  ու  կսկսվի  բուն  միջոցառումը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ  և  ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի (Մրո)  աջակցությամբ  անցկացվելիք  միջոցառմանը  կատարումներով  ելույթ կունենա  «Վերադարձ»  ազգագրական երգի-պարի համույթը, մասնակիցներին  հետաքրքիր  մատուցմամբ  կներկայացվեն  տոնին  առնչվող  ավանդույթներ:

Կլինի նաև  հյուրասիրություն: Սպասվում է շատ հետաքրքիր միջոցառում:

Սիրով հրավիրում ենք բոլորին:

2018-02-02T17:58:48+00:00 02 / 02 / 2018|«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, Լրահոս|Comments Off on ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԿՆՇՎԻ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ