Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Վայոց ձորի մարզ
գ. Եղեգիս
պետ.ցուցիչ` 9.21.9

Եղեգիս գյուղի արևմտյան եզրին գտնվում է Ս. Աստվածածին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ տիպի, թաղածածկ եկեղեցին: Արևելյան կողմից բարձր բեմի երկու կողմերում կան մեկական մեծ խորաններ: Մուտքը արևմուտքից է: Այն կանգուն վիճակում մեզ է հասել 1703 թ. արմատական վերակառուցումից հետո, երբ փաստորեն հին եկեղեցու ավերակների վրա, պահպանելով նրա ճարտարապետական առանձնահատկությունները, կառուցել են նոր եկեղեցի: Հին եկեղեցուց վերցվել է արևմտյան ճակատում Սյունիքի 14-րդ դարի ճարտարապետությանը բնորոշ շքամուտքն ու նրանից վեր` դեկորատիվ խորշը: Պատերին ագուցված են 14-16 դդ. խաչքարեր, կան նաև տապանաքարեր, որոնց մի մասի վրա կան վիմագիր արձանագրություններ: Ժամանակին կարդացվել են Սմբատ, Աշոտ, Շահնշահ Բագրատունի անունները: Եկեղեցու հարավարևմտյան կողմում ընկած է դռան մեծ ճակատակալ քար`հողի մեջ թաղված, որը ցույց է տալիս, որ եկեղեցու տեղում եղել է միջին դարերին պատկանող մի այլ եկեղեցի:

Հիմնական գրականությունը.

Հ.Եղիազարյան, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1955:

Հայկական համառոտ հանրագիտարան, հ.2, Երևան 1995:

2013-09-02T12:17:56+00:00 14 / 09 / 2012|Հուշարձաններ|Comments Off on Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ