«ՎԱՀԱՆԱՎԱՆՔ-1100» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱՊԱՆՈՒՄ

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 29-ին Կապանի երկրագիտական թանգարանում բացվեց «Վահանավանք-1100» խորագիրը կրող ցուցահանդես: Նախաձեռնողը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն էր։ Ցուցահանդեսին ներկայացված էին արխիվային նյութեր Վահանավանքի վերջին տարիների ուսումնասիրությունների ու վերականգնման գործընթացի մասին: Ներկայացվել էին նաեւ Երկրագիտական թանգարանի ֆոնդում պահպանված խաչքարերի բեկորներ։

Ցուցադահանդեսը շարունակական կլինի, այն դիտելու հնարավորություն կունենան ինչպես մարզի դպրոցականներն ու ուսանողներն, այնպես էլ՝ զբոսաշրջիկները։

Վահանավանքի վանական համալիրը գտնվում է Կապանից 5 կմ հարավ-արեւմուտք՝ պատմական Սյունիք նահանգի Բաղք գավառում։ Մատենագրական աղբյուրների վկայությամբ այն հիմնադրվել է 10-րդ դարի սկզբին։ Հուշարձանի տարածքում տարածքում 2006-2009 թթ.. իրականացված աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել են Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցին ու նրան կից գավիթը։ Սյունասրահը վերականգնվել է մասնակի։ Համալիրի մեջ գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցին վերականգնվել է 20-րդ դարի 70-80 ականներին։

2012-10-01T16:38:44+00:00 01 / 10 / 2012|Լրահոս, Նորություններ|