ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՏՈՆԸ ՆՇՎԵԼ Է «ՄԵԾԱՄՈՐ»-ՈՒՄ

Մարտի 31-ին հայոց հեթանոսական Անահիտ աստվածուհուն նվիրված տոնական միջոցառում է անցկացվել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց –թանգարանում: «Արորդիների Ուխտ» կազմակերպության նախաձեռնությամբ ու ավանդույթի համաձայն, այս տարի եւս սուրբ Զատիկի տոնը նշվել է արգելոց-թանգարանում:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց- թանգարանն իր հյուրընկալ դռներն էր բացել մասնակիցների, հյուրերի, առջեւ: Տոնախմբությանը ներկա շուրջ հարյուր այցելուներին հրամցվել է օրվա խորհուրդը, օրհնվել են գինին ու գաթան: Միջոցառումը եզրափակվել է ավանդական երգ- երաժշտությամբ ու պարային կատարումներով: