ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 1-ին, ժամը 15:00-ին, Երեխաների միջազգային օրվա առթիվ, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, կկայանա մանուկներին նվիրված տոնական միջոցառում-համերգ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, անմասն չմնալով տոնական միջոցառումներից, փոքրիկ այցելուների առջև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի դռները կբացի վառ գույներով ու բարձր տրամադրությամբ: Օրը տոնական կդարձնեն «Վասպուրիկ» խամաճիկների խումբը, «Եկեք երգենք» մանկական վոկալ անսամբլը, Գառնիի գեղարվեստական դպրոցի սաները, այլք: Տոնական մթնոլորտը հանդիսականներին կտեղափոխի մանկական երազանքների հեքիաթային աշխարհ:

Հետաքրքրաշարժ զրույցի միջոցով երեխաները կտեղեկացվեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Երեխաների իրավունքների մասին հռչակագրի 10 հիմնական սկզբունքներին:

2017-10-31T16:07:30+00:00 31 / 05 / 2013|«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, Լրահոս|Comments Off on ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ