Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԱԶԱՏ ԳՈՏԻ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆՉԱԾ ԱՀԱԶԱՆԳԻ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԱԶԱՏ ԳՈՏԻ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆՉԱԾ ԱՀԱԶԱՆԳԻ

2013-12-12T11:51:56+00:00 12/12/2013|Լրահոս|

Հանրային հեռուստաընկերության 06.12.2013 թ. եթեր հեռարձակված «Ազատ գոտի» հաղորդաշարի ընթացքում, որը նվիրված էր մշակույթի եւ բնապահպանության նախարարությունների կողմից պահպանվող հուշարձանների հիմնախնդիրներին, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից Աշոտ Հակոբյանը ահազանգ հնչեցրեց: Նա հայտարարեց, թե Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցին խոզանոցի է վերածվել, մարզի մեկ այլ եկեղեցու վրա տուն է կառուցված եւ ներկայում մարդ է ապրում, իսկ Արագածոտնի մարզ Ճահճակեսի եկեղեցին այսօր չկա: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ համապատասխան մարզային ծառայությունների պետերը, հուշարձանի պահապանի հետ շրջայց են կատարել` տեղում իրավիճակին ծանոթանալու եւ բարձրացված հարցերի իսկությունը պարզելու նպատակով:

Տավուշի ՊՄՊ մարզային ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանը, հուշարձանների պահապան Բ. Հայրապետյանը և գյուղապետ Ա. Դանիելյանը եղել են տեղում եւ արձանագրել, որ Իծաքար համայնքի /պետ. ցուցիչը 10.31.5/ եկեղեցու ներսում և տարածքում անասուններ չեն պահում: Եկեղեցին ծառայում է որպես սրբատեղի: Գյուղապետն իր հերթին խոստացել է առաջիկայում բարեկարգել տարածքը: Ինչ վերաբերում է Գետահովիտ համայնքի եկեղեցուն, /մեր պահպանության ներքո չէ/, ապա սրբավայրը նորմալ վիճակում է, սեփականատերը պնդել է, որ ոչ ոք չի բնակվում շինության ներսում:

Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի միակ / պետ ցուցիչ 2.37.2.,/ եկեղեցում մարդիկ չեն բնակվում: Փաստն ապացուցում է նաեւ եկեղեցում արված լուսանկարներով: Ի դեպ, սրբավայրն ընդգրկված է առավել վտանգված հուշարձանների ցանկում: