ԾԱՌԱՏՈՒՆԿ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մարտի 15-ին տոնական տրամադրություն էր: «Զվարթնոցը» իր հյուրընկալ դռներն այս անգամ բացել էր հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանակ մեր հայրենակիցների, Հայաստանում ԻԻՀ արտակարգ ու լիազոր դեսպան Մուհամմեդ Ռեյիսիինի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, հյուրերի, ուսանողների ու դպրոցականների առջեւ:

Մշակութային միջոցառումներ «Զվարթնոցում» հաճախ են կազմակերպվում, հերթականն էլ` մշակութային միջոցառումների շարքի սկիզբն ազդարարեց: ԻԻՀ-ում գործող հայկական մշակութային «Արարատ» կենտրոնը տոնում է հիմնադրման 70-ամյակը: Նախաձեռնություններից մեկն էլ` հայրենիքում ծառատունկ անցկացնելն էր: Տնկվեցին 250 պտղատու ծառեր` ծիրանենի, նշենի, դեղձենի, սալորենի, կեռասենի, նաեւ` 75 հատ մշտադալար տնկիներ: Միջոցառմանը մասնակցում էին իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը, իրանահայ համայնքի ներկայացուցիչները, «Արարատ» մարզամշակութային կենտրոնի հիմնադիր, գրող Հակոբ Կարապենցի անվան դպրոցի սաները:

Աշխատանքային այցով արգելոց-թանգարանում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը: Վերջինիս ուղեկցությամբ էլ Սփյուռքի նախարարը, Հայաստանում ԻԻՀ արտակարգ ու լիազոր դեսպանը շրջեցին արգելոցի տարածքում, եղան արգելոց-թանգարանում` ծանոթացան 641-652 թթ. կառուցված Զվարթնոց /Սբ. Գրիգոր Լուսավորիչ/ տաճարի պատմաճարտարապետական բացառիկ նշանակությանը:

2017-10-31T16:13:01+00:00 17 / 03 / 2014|«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, Լրահոս|Comments Off on ԾԱՌԱՏՈՒՆԿ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ