«ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Վայոց ձորի մարզի «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում մայիսի 17-ին տեղի է ունեցել «Վայոց ձորը թանգարան է բաց երկնքի տակ» խորագրով միջոցառում` Եղեգնաձորի, Վերնաշենի, Գլաձորի դպրոցների աշակերտների, Եղեգնաձորի պետական քոլեջի ուսանողների, մանկավարժական կոլեկտիվների մասնակցությամբ /շուրջ 170 մարդ/: Միջոցառմանը կազմակերպվել է մարզպետարանի հետ համատեղ, որին մասնակցել է նաեւ կրթության վարչության պետ Արփիար Ղազարյանը: Իր ելույթում պարոն Ղազարյանը կարեւորել է հուշարձանների պահպանությունը, նաեւ դրվատանքի խոսքեր հղել «Պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ի հասցեին ` ի դեմս տնօրեն Վլ. Պողոսյանի : Նրա խոսքով, հուշարձանների պահպանության խնդիրները « Պահպանության ծառայության » ՊՈԱԿ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում են :

Համառոտ ներկայացվել են առավել հայտնի հուշարձանները, ցուցադրվել` լուսանկարներ: Միջոցառման ընթացքում դպրոցականները ոչ միայն ունկնդրել են մշակութային ժառանգության մասին ներկայացվող հետաքրքական տեղեկատվություն, այլեւ ասմունքով են հանդես եկել :

Նույն օրը, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում «Քարարվեստի գործերը Գլաձորի համալսարանի տարածքում» թեմայով դասախոսություն է ներկայացվել Վերնաշենի դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար:

2014-05-19T14:32:24+00:00 19 / 05 / 2014|Լրահոս, Նորություններ|