ԲԱՑ ԴԱՍ ՄՈՄԻԿԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 18-ին «Խաչքարերի արվեստը. Մոմիկը` խաչքարերի մեծ վարպետ» թեմայով բաց դաս է անցկացվել «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում գտնվող Մոմիկի թանգարանում, դա կազմակերպվել էր Թանգարանների միջազգային օրվա շրջանակում: Միջոցառմանը մասնակից Արենի գյուղի դպրոցի 7-8-դասարանների աշակերտներն աչքի են ընկել բարձր ակտիվությամբ: Մոմիկի, Ստեփանոս Օրբելյանի, միջնադարի մշակույթի հայ այլ երախտավորների մասին տրված բազմաբնույթ հարցերին դպրոցականները սպառիչ պատասխաններ են տվել: Բաց դասի ավարտին, որին մասնակցում էին նաեւ դպրոցի մանկավարժները, երեխաները շրջել են Նորավանքի վանական համալիրի տարածքում:

Նորավանքի քահանա Տեր Սահակը ողջունելով երեխաներին, հորդորել է լինել հայրենասեր ու լավ ճանաչել մեր երկրի մշակութային հարուստ ժառանգությունը:

Ի դեպ, Թանգարանների միջազգային օրը Մոմիկի թանգարանը մարդաշատ է եղել, այցելուները հանրապետության տարբեր տարածաշրջաններից էին` Կապանից, Մարտունուց, Երևանից:

2017-10-31T14:24:32+00:00 20 / 05 / 2014|«Արփի» բնապատմական արգելոց|Comments Off on ԲԱՑ ԴԱՍ ՄՈՄԻԿԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ