ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

Հունիսի 1-ին, ժամը 14:00-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, կկայանա մանուկներին նվիրված տոնական միջոցառում-համերգ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փոքրիկ այցելուների առջեւ արգելոց-թանգարանի դռները կբացի վառ գույներով` խոստանալով բարձր տրամադրություն ու անմոռանալի ժամանց: Օրը տոնական կդարձնեն «Վասպուրիկ» խամաճիկների խումբը, «Երեւան հեռուստաընկերության «Եկեք երգենք» մանկական վոկալ անսամբլը, անհատ կատարողներ: Տոնական միջավայրը հանդիսականներին կտեղափոխի մանկական երազանքների հեքիաթային աշխարհ: Միջոցառումը կվարի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: Մուտքը փոքրիկների համար անվճար է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու միջոցառմանը:

2017-10-31T16:13:01+00:00 27 / 05 / 2014|«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, Լրահոս|Comments Off on ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»