«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի պատմամշակութային հուշարձանների լուսանկարների ցուցահանդեսը երեկ` մայիսի 28-ին բացվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Սլայդ շոուի միջոցով այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու եւս 400 հուշարձանների: Ճանաչված բեմադրիչ-օպերատոր Աշոտ Մովսեսյանը բազմիցս եղել է Արեւմտյան Հայաստանում, ֆոտոխցիկի միջոցով անմահացրել պատմական հայրենիքի ճարտարապետական գանձերը` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Կոռիկոս բերդը, Վանի բերդը, Անարզաբա բերդը, Օձաբերդը եւ այլն: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի բաժնի լուսանկարիչ-օպերատոր Աշոտ Մովսիսյանն լրագրողների հետ զրույցում հուզմունքով խոստովանում է. «7-8 անգամ եղել եմ մեր պատմական հայրենիքում: Առաջին անգամ երբ գնացի, այնպիսի զգացողություն էր` կարծես իմ հարազատ տունը մտնեի» : Բազմաթիվ ֆիլմերի ստեղծմանը մասնակից, «Մատենադարան» ֆիլմաշարի համար պետական մրցանակի արժանացած օպերատոր
Ա. Մովսեսյանը յուրաքանչյուր դրվագ լուսանկարել է նկարել է մեծ պատասխանատվությամբ:

Ճանապարհորդություններից մեկի ժամանակ Մովիսեյանի հետ է եղել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Նա վերհիշում է մի դրվագ, երբ ցանկացել են Էրզրումի մոտ խաչքարերը լուսանկարել մռայլ եղանակ է եղել: Խումբը չի ընկրկել անտեսելով տեղացող անձրեւը` բարձրացել են շուրջ 3 կմ ու երբ հասել են խաչքարերին, երկինքն անսպասելիորեն բացվել է, արեւը` շողացել: Լուսանկարիչը հասցրել է անմահացնել ամբողջը: Րոպեներ անց երկինքը կրկին մռայլվել է:

Ա. Մովսեսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին, կգործի շուրջ 1 ամիս: Իսկ առաջիկայում, Ա. Մովսեսյանի ընկերների ջանքերով, նրա հեղինակած շուրջ 10. 000 լուսանկարների ներառող պատկերագիրք կհարատարակվի ԱՄՆ-ում:

2014-05-29T13:40:38+00:00 29 / 05 / 2014|Լրահոս|Comments Off on «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ