ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ԵՎ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ-Ի ՄԻՋԵՎ

Ս. թ. ապրիլի 18-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանում, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ բացվեց վիրտուալ ցուցահանդես` «Հայաստանի միջնադարյան ճարտարապետությունը» թեմայով: Նախաձեռնության նպատակը մշակութային ժառանգության հանրահռչակումն էր ուսանողության շրջանում: ՊՈԱԿ-ի և մանկավարժական համալսարանի միջև ձևավորված գեղեցիկ համագործակցությունն այսօր նորովի է ամրապնդվել: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Մանկավարժական համալսարանի այս տարվա շրջանավարտներից երկուսն արդեն աշխատում են ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնում և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում /նրանցից Լուսինե Կիրակոսյանն ի դեպ գերազանցությամբ է ավարտել բուհը/: Առաջիկայում շրջանավարտներից մի քանիսը ևս կհամալրեն ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերը:

Մանկավարժական համալսարանը և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը համատեղ սեմինարներ, խորհրդաժողովներ, սիմպոզիումներ, մրցույթներ, խորհրդակցություններ կկազմակերպեն: Կհամագործակցեն նաև այլ ծրագրերի իրականացման, տեղեկատվության փոխանակման շրջանակում:

2014-07-09T15:34:53+00:00 09 / 07 / 2014|Լրահոս|