ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված Կոտայքի մարզում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության և պաշտպանության նախարարության` Կոտայքի մարզում տեղակայված զորամասերի միջև սերտ փոխգործակցության դրսևորում է` բազմաթիվ միջոցառումների համատեղ անցկացումը: Օրեր առաջ Բալահովիտի N զորամասի ժամկետային զինծառայողները մաքրման ու բարեկարգման աշխատանքներ էին իրականացրել Աբովյան քաղաքի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանի /պետ. ցուցիչ` 6.2.8/ տարածքում:

Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ` հուշարձանի տարածքում կազմակերպվել է նաև ամառային զորակոչի զինակոչիկների երդման արարողությունը:

Միջոցառման ավարտին ծաղիկներ են դրվել նշված հուշարձանի պատվանդանին:

2014-07-14T12:13:16+00:00 14 / 07 / 2014|Լրահոս, Նորություններ|