«Պատրիմոնիտո 2014» ծրագրի մասնակիցները կրկին Հայաստան այցելելու ցանկություն են հայտնել

Եվրոպական երկրներից Հայաստան ժամանած և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գործող ճամբար-կայանատեղիում հանգրվանած 15 կամավորները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի աշխատակիցների կազմած «Աշխատանքների ընթացք» և «Ժամանց, մշակութային ծրագրեր» սլայդների միջոցով ամփոփել են իրականացված բարեկարգման աշխատանքները, տեսարժան վայրեր այցելությունները, հանգիստը և կրթամշակութային միջոցառումներին մասնակցությունը: «Պատրիմոնիտո 2014թ». իմ տպավորությունները» ծրագրի շրջանակում կամավորները տպավորություններ ու կարծիքներ են արտահայտել, կրկին Հայաստան այցելելու ցանկություն հայտնել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2014» ծրագրի շրջանակում Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հունաստանից, Դանիայից, Իսպանիայից ժամանած կամավորական ճամբարի անդամներն այսօր կմեկնեն մեր հանրապետությունից` իրենց հետ տանելով Հայաստանի մասին ամենավառ հիշողությունները:

2014-07-22T17:53:35+00:00 22 / 07 / 2014|Լրահոս|