«Թանգարան անիվների վրա» շրջիկ ցուցահանդես Աշտարակում

Տաթևի վանական համալիրը Աշտարակ քաղաքի բնակիչներին ներկայացվել է լուսանկարների միջոցով: Գծագրերի, նախագծերի, հին ու արդեն վերականգնված Տաթևը ներկայացնող նոր լուսանկարների միջոցով փորձ է արվել հաղորդակից դարձնելու մեր մշակութային գոհարներից մեկին: Քաղաքի մշակույթի պալատի բակում բացված «Թանգարան անիվների վրա» շրջիկ ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. օգոստոսի վերջը: Միջոցառմանը մասնակցել են Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքապետի խորհրդական Հրաչ Խաչատրյանի գլխավորությամբ:
Շրջիկ ցուցահանդեսը շարունակական բնույթ է կրելու: Սեպտեմբերից կհյուրընկալվի նաև մարզի դպրոցներում, ապա կշրջի ՀՀ մյուս մարզերում` մեր հայրենակիցներին ներկայանալով նաև այլ հուշարձանների լուսանկարներով:

2014-07-30T19:39:54+00:00 30 / 07 / 2014|Լրահոս|