Ս. ՄԱՐԻԱՄ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ՄԱՐԻԱՄ ԵԿԵՂԵՑԻ

Կոտայքի մարզ
ք. Արզնի
պետ. ցուցիչ՝ 6.16.5

Հայաստանի վաղմիջնադարյան կենտրոնագմբեթ հուշարձաններից է: 1895թ. մատենագիտական հիշատակությունը վկայում է, որ եկեղեցին գտնվում է գյուղի հարավային եզրին գտնվող հին ու ընդարձակ գերեզմանատան մեջ: VII դ. կառուցված, եռախորան խաչաձև գմբեթավոր փոքր եկեղեցի է, որը հիմնովին վերակառուցվել է ուշ միջնադարում: Հնագույն եկեղեցին կառուցված է եղել դարչնագույն սրբատաշ տուֆով, կանոնավոր շարքերով: Ներկայիս եկեղեցին պահպանել է հնագույն հուշարձանի հատակագծային հորինվածքը: Հնագույն կառույցից մնացած հյուսիսային պատի վրա պահպանվել է միատող արձանագրություն, որը, ըստ Մ. Սմբատյանցի, բոլորել է եկեղեցու պատերը:

Հիմնական գրականություն

Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982:

2014-10-20T16:55:17+00:00 20 / 10 / 2014|Հուշարձաններ|