Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Արարատի մարզ
գ. Դալար
պետ. ցուցիչ՝ 3.32.1

 

Դալար գյուղի կենտրոնական մասում, գինու գործարանի տարածքում է գտնվում Ս. Աստվածածին եկեղեցին, որն, ըստ բարավորի վրայի արձանագրության, կառուցվել է 1890 թ. և նորոգվել 1894 թ.՝ տեղաբնակների միջոցներով: Ուղղանկյուն հատակագծով, եռանավ բազիլիկ կառույց է՝ երկու կողմից կից ավանդատներով և արևելյան կողմում կիսաշրջան խորանով: Կառուցված է կարմիր և սև սրբատաշ տուֆով: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներում: Մուտքերի փայտյա դռներին քանդակված են Ս. Մարիամը՝ մանուկը գրկին, հայոց այբուբենը, Սիսն ու Մասիսը, Արարատյան դաշտի բերքն ու բարիքը: Գլխավոր մուտքի վերևում ամրացված են երկու զանգեր:

Դալարի Ս. Աստվածածին եկեղեցին գործող է:

Հիմնական գրականություն

Մանուկյան Մ., Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Երևան, 2013:

2014-12-20T11:58:08+00:00 20 / 12 / 2014|Հուշարձաններ|