61  հնագիտական առարկա վերականգնման փուլում է

61  հնագիտական առարկա վերականգնման փուլում է

2024-01-19T17:23:55+00:00 19/01/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Վերականգնման լաբորատորիայում ակտիվ եռուզեռ է։ Տարվա մեկնարկին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի մասնագետները սկսել են հին առարկաներին նոր կյանք տալ։

Վերականգնող Աստղիկ Սիմոնյանը հերթով, կարգով դարերի փոշին լվանում, մաքրում, չորացնում է։

Կավանոթի այս բեկորները վերականգնող Աննա Բաղդասարյանի ձեռքին երկրոդ   կյանք  են ստանում՝ ամբողջանում։

Աննա Բաղդասարյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող-մասնագետ  

Այս գտածոն տարիներ առաջ է վերականգնվել, սակայն տարիների ընթացքում կորցրել է ամրությունը և անհրաժեշտություն է առաջացել նորից վերականգնելու։

Նոր վերանորոգված լաբորատորիայում վերականգնող-մասնագետները ամրակայում, վերականգնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդից թվով 61 առարկա։

Գտածոները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդ են հասել Ներքին Գետաշենի, Նորաբացի, Սասունիկի պեղումներից։

Ֆոնդի հարուստ հավաքածուից մասնագետները առանձնացրել են հրատապ վերականգնման կարիք ունեցողները։

Տիգրան Զաքյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի բաժնի պետ

Առարկան վերականգնման վերցնելուց առաջ ուսումնասիրում ենք, առանձնացնում առավել շտապ վերականգնման կարիք ունեցողները։ Հնագիտական նյութերի բացակա հատվածները լրացնում ենք գիպսով, մետաղները՝ մաքրում ենք կոռոզիայից, ամրակայում, կոնսերվացնում։

Առարկաները հերթով վերջնական տեսքի բերելուց հետո առանձնացնում են։ Աշխատանքների ավարտից հետո մասնագետները լրացնելու են վերականգնված առարկանների վկայագրերը և վերադարձնելու են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդ։