ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼ ԵՆ ՆԱԵՎ «ԱՐՓԻ» ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

«Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցների նախաձեռնությամբ Արենիի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար անկախության 24-րդ տարեդարձին նվիրված բաց դաս է անցկացվել Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող զոհված ազատամարտիկների շիրիմների մոտ: Դպրոցի ուսուցչուհի Սրբուհի Հարությունյանը ներկաներին ծանոթացրել է Արենիի այն հինգ ազատամարտիկների կենսագրությանն ու հերոսական ուղուն, որոնք իրենց կյանքը նվիրել են անկախ հայրենիք ունենալու նվիրական գաղափարին: Արծրուն Հակոբյան, Գալուստ Բաղդասարյան, Գագիկ Միքաելյան, Մեհրաբ Գրիգորյան, Նորայր Սարգսյան. մանկավարժ հորդորել է ընդմիշտ հիշել այս հերոսների անունները: Միջոցառմանը ներկա են եղել «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցները, մանկավարժներ, դպրոցականներ: Արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանն հիշեցրել է. «Վայրը, որտեղ հանգչում են զոհվածների աճյունները, սրբավայր է բոլոր արենցիների համար»: http://hushardzan.am/wp-admin/media-upload.php?post_id=8127&type=image&TB_iframe=1

Բաց դասի ավարտին սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել հերոսների շիրիմների տարածքում և թարմ ծաղիկներ են խոնարհվել:

2015-09-22T02:21:32+00:00 21 / 09 / 2015|«Արփի» բնապատմական արգելոց|