ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Հայ վրիժառուները լեգենդներ դարձան» խորագրով միջոցառում, որին մասնակցել են Վերնաշենի դպրոցի մոտ 30 աշակերտ, ուսուցիչներ, մարզային ծառայության աշխատակիցներ: Արգելոց-թանգարանում ցուցադրվել են հայ վրիժառուների լուսանկարները, նրանց, ովքեր վերժխնդիր եղան Հայոց ցեղասպանությունը կազմակերպած դահիճներից: «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Բարիս Քոչարյանն իր զեկույցում հենց նրանց՝ Սողոմոն Թեհլերյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Միսաք Թոռլաքյանի, Արտաշես Գևորգյանի, Պողոս Տեր-Պետրոսյանի, Շահան Նաթալիի, Արամ Գարոյի գործունեությանն էլ անդրադարձել է:

Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայության պետ Մ. Դովլաթյանն իր ելույթում աշակերտներին հորոդորել է ոչ միայն լավ սերտել ցեղասպանության պատմությունը, այլև ճանաչել այն հայ մտավրականներին, ծանոթանալ նրանց գործերին, որոնք զոհ դարձան 20-րդ դարում մարդկության դեմ իրկանացված ոճրագործությանը:
Միջոցառումն ավարտվել է դպրոցականների ակտիվ հարցադրումներով: Նրանց ուղղած հարցերը վերաբերել են ոչ միայն վրիժառուների գործունեությանն ընդհանրապես, այլև Սողոմոն Թեհլերյանի դատավարությանն ու արդարացմանը:

2015-09-30T13:04:03+00:00 28 / 09 / 2015|Լրահոս, Նորություններ|