ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԸ` ԿԱՊՈՒՅՏ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց » պատմամշակութային արգելոց-թանգարանը հոկտեմբերի 24-ի երեկոյան միացել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը: Արգելոց-թանգարանի տարածքում գտնվող և 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Զվարթնոց տաճարը լուսավորվել էր կապույտ լույսով:

Միջոցառմանը միացել էին նաև ՄԱԿ-ի անդամ այլ պետություններ` կապույտ լույսով լուսավորելով աշխարհի տեսարժան հուշարձաններ, կամուրջներ ու այլն: